AM
9 April 2003 - 14:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ, ՈՐՏԵՂ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հավաքվում են Կառավարության տան մոտ, որտեղ անց է կացվում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնադրման արարողությունը: Երթին նախորդող հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը կարդացել է ՀՀ պատգամավորներին ուղղված դիմում` չմասնակցել «կեղծարարությունների հետեւանքով ընտրված» նախագահի պաշտոնադրմանը: Հանրահավաքից հետո ուղեւորվելով Կառավարության տուն Մաշտոցի պողոտայով` հանրահավաքի մասնակցներն ընդհարվել են պողոտան փակած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ երթի մասնակիցներն ուղեւորվել են պաշտոնադրման վայր պողոտային զուգահեռ Աբովյան փողոցով: