AM
29 February 2012 - 14:34 AMT

Bentley-ն պլանավորում է մինչև 2017-ը ավտոմեքենաների վաճառքը հասցնել տարեկան 15 000-ի

Bentley ավտոարտադրողը հույս ունի մոտ ապագայում կրկնապատկել իր ցուցանիշները: Անցած տարվա տվյալներով Bentley-ն վաճառել է 7003 ավտոմեքենա, իսկ մինչև 2017-ը նախատեսում է վաճառքը հասցնել տարեկան 15 000 մեքենայի: Այդ մասին հաղորդել է ավտոընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը, գրում է autonews.ru-ն:

Չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը՝ ավտոընկերության ղեկավարը համոզված է, որ Bentley-ին կհաջողվի նշված ժամկետում կրկնապատկել վաճառքը: