Ինչպես հայտնի է Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում օգտագործողը։ Այժմ արդեն հնարավոր է պարզել, թե որտեղ է գտնվելու կամ այցելելու ձեր ընկերը կամ ծանոթը Forecast կոչվող նոր ծրագրի միջոցով։
Այս ծրագիրը հասանելի է Foursquare և Facebook օգտագործողների համար։ Այն կազմում է օգտագործողի այցելության ապագա վայրերի ցուցակը և ցուցադրում օգտագործողի ընկերներին։ Իր հերթին օգտագործողի ընկերները, տեսնելով իրենց հետաքրքրող միջոցառումը, որին պատրաստվում է այցելել իրենց ընկերը, կարող են սեղմել «ես էլ կգնամ» կոճակը։ Եվ արդեն այդ միջոցառմանը այցելելիս կարելի է նշում անել (check in), որ այնտեղ ես։
Ինչպես նշում է Forecast-ի ղեկավար Ռենե Պինելը, ծրագրի յուրահատկությունն այն է, որ այն ցույց է տալիս ապագան, որը դեռ չի եղել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կարող ես այն փոխել։
Ինչպես գրում է Mashable-ը, այս ծրագիրը շատ հարմար կլինի գովազդատուների համար։ Forecast-ը հասանելի է թե՛ Android և թե՛ iPhone օգտագործողների համար անվճար։






