AM
1 Մարտ 2012 - 08:17 AMT

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հավաստիացրել է, որ երկրում գրքի գները նվազելու են

Կառավարության նիստը բացելով` վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրություն է դրաձրել նրան, որ շարունակվում են բողոքներ ստացվել գրական էլիտայի կողմից` հունվարի 1-ից գրքի գների բարձրացման վերաբերյալ: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացնել իրավիճակը:

Ինչպես հայտնում է նախարարը, գրքի տպագրման ոլորտում հանրապետությունում 2011-2012թթ ընթացքում լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն չի եղել: «Ոլորտի ներկայացուցիչները, ըստ էության, առաջարկում են իրենց ազատել եկամտահարկից»,-հավելել է նա:

Այս առնչությամբ Վաչե Գաբրիելյանը վստահություն է հայտնել, որ իրավիճակը պարզաբանելուց հետո, շուկայի մասնակիցների համար գները պետք է նվազեն, հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանան իրավիճակն ուսումնասիրել աշխատանքնային հարաբերությունների ձևավորման տեսանկյունից և ավելի խիստ վերահսկողություն սահմանել:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին բացահայտել արդյոք այդ շուկայում կա անբարեխիղճ մրցակացություն և արդյոք կա օրինախախտում, հատկապես, երբ վերջին ժամանակներս բացվել է մոտ 10 նոր խանութ: