AM
1 Մարտ 2012 - 09:53 AMT

Telcell վճարային տերմինալներով հնարավոր է կատարել հյուպատոսական ծառայությունների վճարումներ

Այուհետ Telcell վճարային համակարգերով հնարավոր է կատարել ՀՀ Արտաքին գործերի նախարարության պետական վճարումները։ Այս նոր ծառայությամբ ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները տեղում կարող են վճարել «ապոստիլ» դնելու կամ փաստաթղթերը օրինականացնելու համար, օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ հրավերի փաստաթղթեր ձևակերպելու համար և այլ հյուպատոսական ծառայությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ընկերությունն իր կայքում։

Տերմինալի միջոցով կատարվող վճարումների համար պահանջվում է 1 րոպեից քիչ ժամանակ: Միջնորդավճարը կազմում է 200 դրամ յուրաքանչյուր վճարումից:

Գործարքի վերջում վճարողը կստանա SMS-հաղորդագրություն վճարման ռեկվիզիտների պարունակությամբ: