2012թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 1026,4 հազար լիտր կոնյակ, ինչը 50,1 տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից (683,8 հազար լիտր):
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 337,5 լիտր օղի, ինչը ավել է 2011-ի ցուցանիշից 27,7 տոկոսով:
Բացի դրանից, 2012թ հունվարին արտադրվել է 328,3 հազար լիտր գինի 2011-ի 173,1 հազար լիտրի փոխարեն (89,7 տոկոս աճ):
Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 436,2 հազար լիտր գարեջուր, ինչը 37,2 տոկոսով շատ է, քան 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 317,9 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 82,8 տոկոսով` կազմելով 0,5 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2012-ին ավելացել է 95 տոկոսով` կազմելով 3294,2 հազար լիտր:






