Հայաստանի կառավարությունը մարտի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը»:
Փաստաթղթով նախատեսվում է հրաժարվել այն ապրանքների անուղղակի հարկադրումից, որոնք արտահանվում են մի պետության մաքսային տարածքից մյուս պետության մաքսային տարածք:
Այդ առնչությամբ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պարզաբանել է, որ Ղազախստանը դեռ 1998թ. նոյեմբերի 25-ին պետք է ստորագրեր այդ համաձայնագիրը ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի հետ, սակայն մինչ օրս դա չէր արել:






