Հայաստանի կառավարությունը մարտի 1-ին որոշում է ընդունել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նշել է, որ պայմանագրի լուծումը չի անդրադառնա ընկերության աշխատանքի վրա, քանի որ «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեության կառավարում փաստացի կերպով իրականացնում է էներգետիկայի նախարարությունը: Ավելին, այսօրվա դրությամբ ընկերությունը լիովին կատարել է իր պայմանագրային պարտականությունները, որի արդյունքում կարգավորվել է վառելիքի մատակարարման և վերաբեռնման ամենամյա գործընթացը:






