Մարտի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,590 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388,25դրամ:
Մարտի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.57 դրամ` փետրվարի 29-ի համեմատ նվազելով 0.18 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 518.27 դրամ` կրճատվելով 5.07 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 կետով` կազմելով 13.28 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






