AM
1 March 2012 - 12:57 AMT

2011-ին «Օդնոկլասնիկի»-ում ակտիվացված աքաունթների թիվն ավելացել է մինչև 87,5 միլիոն

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի ադմինիստրացիան 2011-ն ամենահաջող տարին է անվանել սոցցանցի համար նրա գոյության ողջ ընթացքում, հաղորդում է digit.ru-ն:

Ակտիվացված աքաունթների թիվը 53,7 միլիոնից ավելացել է մինչև 87,5 միլիոն:

LiveInternet.ru-ի տվյալներով, ցերեկային լսարանը հասել է 27,7 մլն օգտագործողի (2010-ի 15,3 մլն համեմատ): 2011-ին օգտագործողները երեք անգամ ավել են ուղարկել հաղորդագրություններ նախորդ տարվա համեմատ: