Apple 5-րդ տարին անընդմեջ գլխավորում է Fortune ամսագրի աշխարհի ամենահրաշալի ընկերությունների ցուցակը:
Ամենահրաշալի ընկերությունների երկրորդ հորիզոնականում 3-րդ տարի անընդմեջ ճանաչվում է Google-ը, երրորդ հորիզոնակում է Amazon ինտերնետ-խանութը, որը նախորդ տարի 7-րդ հորիզոնականում էր:
Ամենահրաշալի ընկերությունների տասնյակում ներառվել են նաև Coca-Cola, IBM, FedEx, Berkshire Hathaway, Starbucks, Procter & Gamble և Southwest Airlines-ը:
Առաջատար հորիզոնականներ զբաղեցրած գրեթե բոլոր ընկերություններն էլ ամերիկյան են:
Ամսագիրը վարկանիշը կազմում է 3855 թոփ-մենեջերների հարցման, տնօրենների խորհրդի կարծիքի հիման վրա: Apple-ը, որը հանդիսանում է աշխարհի ամենահարուստ ընկերությունը, ամենաբարձր միավորներն է ստացել Fortune վարկանիշում: