Մարտի կեսին վերջնականապես պարզ կդառնա, արդյոք Ռուսաստանը կմասնակցի Մարսի հետազոտական ծրագրին:
Որոշումը կկայացվի տիեզերական գործակալության Եվրոպական խորհուրդի հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է Ռուսաստանում է ԵՏԸ ներկայացուցիչ Ռենե Պիշելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՆԱՍԱ-ն, ֆինանսավորման կրճատման պատճառով, կրճատել է իր մասնակցությունը նախագծին: Ամերիկացիները հայտնել են, որ չեն տրամադրի «Ատլաս» կրիչը: Գիտնականները ՆԱՍԱ-ի` ծրագրից դուրս գալը, կապում են տիեզերական աստղադիտակի`«Ջեյմս Վեբբի» հետ կապված հսկայական ծախսերի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը հետաքրքրված է նախագծով, քանի որ ամերիկացիները դուրս են եկել նախագծից և այն լինելու է զուտ ռուս-եվրոպական: