AM
2 March 2012 - 09:16 AMT

«ԱրմենՏելն» առաջարկում է շարժական ինտերնետի նոր «Դրայվ» սակայգնային փաթեթներ

«ԱրմենՏել»-ը ընդլայնում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների շարքը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Հաճախորդներին առաջարկվում են «Դրայվ-1» (1ԳԲ ինտերնետի ծավալ), «Դրայվ-5» (5ԳԲ ծավալ), «Դրայվ-10» (10ԳԲ ծավալ) և «Դրայվ-25» (25ԳԲ ծավալ) սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսական բաժանորդային վճարով: «Դրայվ» սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում:

Ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

«3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապիկայունությունը և որակը», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ»սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմումէ 18 000 դրամ: Սակայն 12 ամիս պայմանագիր կնքելու դեպքում, USB-մոդեմը տրամադրվում է անվճար։

Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջայինցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին: