Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը երեկվա հանրահավաքում հայտարարել է, որ «2-րդ նախագահի նավն արդեն խորտակվել է, իսկ երրորդինը՝ խորտակվում է»: Այդ առնչությամբ Հովհաննիսյանն հեգնանքով ասել է. «Ես կարծում եմ, որ առաջին նախագահն է այն անտանելի բեռը, որից խորտակվում են մյուս նախագահների նավերը»:






