AM
2 March 2012 - 09:44 AMT

Canon-ը ներկայացրել է նոր EOS 5D Mark III DSLR ֆոտոխցիկը

Լուսանկարչական ապարատներ արտադրող Canon ընկերությունը ներկայացրել է իր նոր երկար սպասված մոդելը՝ EOS 5D Mark III DSLR ֆոտոխցիկը, հաղորդում է wired.com-ը։

5D Mark III-ը լուսանկարում է 22.3 մեգապիքսել CMOS սենսորով։ Այն հագեցած է նոր ֆոտոդիոդով, որը նվազեցնում է նկարի աղմուկը (image noise)։ Զգայունությունը՝ ISO-ն 100-ից մինչև 25,600 է։

5D Mark III-ը ժառանգել է վերջերս հայտարարված EOS-1D X-ից DIGIC 5+նկարի պրոցեսորը և ևս մի քանի ֆունկցիա։

Ինչպես գրում է Wired-ը, այն ունի ֆանտաստիկ HD տեսանկարում։ Տեսանկարում է 1080p՝ վայրկայնում 30 կադր։

ֆոտոխցիկի LCD մոնիտորը 3.2 դյույմ անկյունագիծ ունի և հպումով կառավարման հնարավորություն։

5D Mark III-ը հասանելի է լինելու վաճառքի համար մարտ ամսի վերջում 3500 ԱՄՆ դոլարով՝ միայն մարմինը (body), իսկ 24-105մմ f/4 օբյեկտիվով այն կարժենա 4300 ԱՄՆ դոլար։Canon DSLR շարքի վերջին սերունդը՝ 5D Mark II-ը երեքուկես տարում դարձավ ամենաճանաչվածը և առաջատարը ողջ աշխարհում, ինչը վկայում է, որ 5D Mark III-ը նույնպես կհասնի նույն հաջողության։