«Արմավիա» ավիաընկերությունը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, 20% զեղչ է հայտարարում 12 տարեկանից բարձր բոլոր աղջիկներին և կանանց, ովքեր կմեկնեն ավիաընկերության ուղիղ չվերթներով 2012թ. մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ակցիան չի գործում հետևյալ չվերթների համար` Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Մին.Վոդի-Երևան, Երևան-Ռոստով-Երևան, Երևան-Սոչի-Երևան և Երևան-Ստամբուլ-Երևան:






