AM
2 March 2012 - 15:05 AMT

Standard & Poor’s Ratings-ը նվազեցրել է Nokia-ի վարկանիշը

Standard & Poor's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Nokia Oyj ֆիննական հեռահաղորդակցական ընկերության երկարաժամկետ կորպորատիվ վարկային վարկանիշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Վարկանիշային գործողությունն արտացոլում է սմարթֆոնների արտադրության ստորաբաժանման թույլ եկամտաբերությունը և դրանից բխող 2012-ին Nokia-ի շահութաբերության ցուցանիշների բազային գնահատականի նվազումը»,- նշում է S&P-ն: