AM
3 March 2012 - 09:07 AMT

NASA-ն տարեկան 58 մլն դոլար է ծախսում կիբերանվտանգության համար

NASA-ի համակարգչային համակարգը հաքերները 2011թ. կոտրել են 13 անգամ, արդյունքում նրանց հասանելի են դարձել աշխատակիցների անձնական տվյալներն ու գործակալության առաքելությունների նախագծերը, հայտնում է NASA-ի կայքը:

NASA-ն տարեկան 58 մլն դոլար է ծախսում կիբերանվտանգության համար իր ՏՏ ոլորտի 1,5 մլրդ դոլար կազմող բյուջեից: Այդ մասին հայտնել է գործակալության աշխատակից Փոլ Մարտինը:

Ըստ Մարտինի, NASA-ն բավարար չի աշխատում իր տվյալները հաքերներից պաշտպանելու համար, մասնավորապես, բացակայում է կիբերանվտանգության մշտական մոնիտորինգը: «NASA-ի որոշ համակարգեր պարունակում են գաղտնի տեղեկատվություն, որի կորուստը կամ առևանգումը կարող է լուրջ ֆինանսական վնաս տալ»,-ասել է Մարտինը:

Անցյալ տարի հաքերները կարողացան ստանալ գործակալության 150 աշխատակիցների տվյալները: