AM
3 March 2012 - 09:17 AMT

Apple-ն աշխատանքով է ապահովել ԱՄՆ ավելի քան կես միլիոն քաղաքացիների

514 000 աշխատատեղերից մոտավորապես 304 000-ը (47 000 Apple-ում) վերաբերվում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ինժեներիան, արտադրությունը և տրանսպորտը, իսկ 210 000 մարդիկ զբաղված են iOS օպերացիոն համակարգի համար հավելումների մշակմամբ և դիզայնով: Այս կերպ Apple-ը ցույց է տալիս զգալի ավանդն ամերիկյան աշխատաշուկայի զարգացման մեջ:

TechNet վերլուծական տվյալները ցույց են տալիս, որ 2007-ից iOS ոլորտում Apple ընկերությունը ստեղծել է 210 000 աշխատատեղ: Ընդհանուր վճարումները կազմել են 4 մլրդ դոլար:

Ինչ վերաբերվում է Apple-ին, ապա այսօրվա դրությամբ ընկերության ներսում ստեղծված են 47 000 աշխատատեղեր (ԱՄՆ):