AM
3 March 2012 - 09:30 AMT

iPad-ը Վանկուվերի համար տարեկան 50 հազար թերթ թուղթ է տնտեսում

Վաշինգտոն նահանգի Վանկուվերի քաղաքային բյուջեն հայտնել է զգալի տնտեսման մասին, որին քաղաքին հաջողվել է հասնել քաղաքային խորհրդի նիստերի ժամանակ Apple-ի iPad պլանշետների օգտագործման հաշվին, հաղորդում է Appleinsider.com-ը:

Նախնական հաշվարկներով, քաղաքային խորհուրդը տարեկան 50 հազար թերթ թուղթ է տնտեսում: Այսպիսով, նիստերի անցկացման համար տարեկան 40 տոկոսով քիչ փաստաթուղթ է տպագրվում: Նիստերի, նստաշրջանների, խորհրդակցությունների անցկացման համար փաստաթղթերի փաթեթի փոխարեն այժմ iPad է օգտագործվում: