AM
3 March 2012 - 13:45 AMT

100 000 մարդ օնլայն կհետևի Ռուսաստանում նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքին

Մոտ 100 000 օգտատեր գրանցվել է կայքում, որտեղ ընթանալու է Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության վեբ-հեռարձակումը: Կայքում կարելի է ընտրել դիտորդության ընտրատարածքը` ցանկացած քանակությամբ և երկրի ցանկացած երկրամասում, և հետևել քվեարկության ընթացքին: Մասնագետները խոստանում են քվեարկության ընթացքի անընդհատ ինտերնետ-հեռարձակում ապահովել:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին: Պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ: