AM
5 March 2012 - 08:55 AMT

Հաքերները կոտրել են Sony-ի տվյալների բազան և գողացել են Ջեքսոնի ավելի քան 50 հազար ձայնագրություններ

Մայքլ Ջեքսոնի ամբողջական ձայնագրությունները, որոնց ընդհանուր արժեքը ավելի քան 250 մլն դոլար է, գողացվել է հաքերների կողմից`Sony Music կորպորացիայից: Նրանք Sony Music-ի բազայից քաշել են ավելի քան 50 հազար ֆայլ, գրում է Sunday Times-ը:

Ընկերությունը հաստատել է իր տվյալների անօրինական առևանգումը, սակայն չի հայտնել, որքան նյութեր են գողացվել: Այս առևանգումը արդեն խոշորագույնն է և թվով երկրորդը ձայնագրման ընկերությունների վրա հաքերային հարձակումների շարքում:

2011թ ապրիլին հաքերները գողացել են Sony PlayStation Network ընկերության 77 մլն հաճախորդների անձնական ինֆորմացիան, այդ թվում` հաճախորդների բանկային քարտերի մասին տվյալներ: Սա լուրջ հարված էր ընկերության վարկանիշին, որի համար այն ստիպված էր վճարել 168 մլն դոլար:

2010թ Sony Music-ը պայմանագիր է կնքել փոփ-արքայի ժառանգների հետ, որի արժեքը 250 մլն դոլար է:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում: