AM
5 Մարտ 2012 - 09:34 AMT

«HSBC Բանկ Հայաստանն» ուշադիր հետևում է մրցակցությանը բանկային տոկոսադրույքի շուկայում

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մրցակցություն է «զգում» Հայաստանի բանկային շուկայում`ավանդների տոկոսադրույքների ավելացման և վարկավորման տոկոսների նվազեցման հետ կապված, հայտրարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը: «2011 մենք արդեն վերանայել ենք մեր դիրքորոշումը բանկային տոկոսադրույքների վերաբերյալ, և այսօրվա դրությամբ մեր որոշ հաճախորդներին տրամադրում ենք հիպոթեքային վարկեր 9-11 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ավտովարկեր` 13-14 տոկոսով, ինչը 2-3 տոկոսով ցածր է ավանդական տոկոսադրույքներից»,-ասել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Իր հերթին «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը հավելել է, որ բանկն առայժմ չի ծրագրում վերանայել ավանդների տոկոսադրույքները, սակայն դա կախված է շուկայից և բանկի ծրագրերից: