AM
5 March 2012 - 09:39 AMT

Android-ի նոր տարբերակը կոչվելու է Key Lime Pie

Android օպերացիոն համակարգի ապագա տարբերակը կրելու է Key Lime Pie կոդային անվանումը (կիտրոնե թխվածք)։ Այս մասին հաղորդում է տեխնոբլոգ The Verge-ը՝ հղելով իր վստահելի գաղտնի աղբյուրին։

Իսկ թե երբ է Google-ը թողարկելու իր Key Lime Pie-ը և թե Android-ի որպես որ տարբերակ է այն ներկայացվելու, չի նշվում։ Google-ն էլ իր հերթին չի մեկնաբանում այս մասին լուրերը։

Նշենք, որ Android-ի վերջին տարբերակը այս պահին հանդիսանում է Android 4.0-ն Ice Cream Sandwich (պաղպաղակ) կոդային անվանմամբ։ Այս տարբերակին նախորդում էին 3.0-ն՝ Honeycomb կոդային անվանմամբ, 2.3-ը՝ Gingerbread անվանմամբ, 2.2 –ը՝ Froyo անվանմամբ, 2.1-ը՝ Eclair անվանմամբ, 2.0-ն՝ Donut անվանմամբ և 1.5-ը՝ Cupcake անվանմամբ։ Այս բոլոր անվանումները աղանդերային ուտելիքների անվանումներ են։

Ըստ Gartner ընկերության վերլուծաբանների, Android-ը համարվում է ամենաճանաչվածը աշխարհի բջջային օպերացիոն համակարգերի շուկայում։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ ամեն օր ակտիվանում է 850 000 Android սարքավորում։