Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Արևի վրա տեղի է ունեցել հզոր ռենտգենյան բռնկում, որն ուղեկցվել է պլազմայի արտանետումով: Արդեն երեկոյան Երկրի վրա կարող է սկսվել փոքր մագնիսային փոթորիկ: Այդ մասին հաղորդում է երկրային մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների ինստիտուտի տիեզերական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դատելով այս ակտիվ շրջանի դրսևորումներից՝ կարելի է սպասել նոր ուժեղ բռնկումների:
«Մարտի 6-ից կարելի է սպասել հարվածային ալիքի ու մագնիսական փոթորկի: Արդեն գրանցվում է պրոտոնների աճ: Կարելի է նոր հզոր բռնկումներ ակնկալել»,-ասել է գիտնականը: