AM
5 Մարտ 2012 - 11:14 AMT

2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ պլանավորում է ավելացնել դեպոզիտային պորտֆելը 30 տոկոսով

2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներից ներգրաված ավանդային պորտֆելը նախատեսել է նախորդ տարվա համեմատ ավելացնել ավելի քան 30 տոկոսով` հասցնելով այն 26 մլրդ դրամի: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ընդհանուր ավանդային պորտֆելում գերակշռող կմնան ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, որոնք կկազմեն 23 մլրդ դրամ` 28 տոկոսով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը: Բանկը 2012 թվականին նախատեսել է վարկային պորտֆելն ավելացնել մոտ 20 տոկոսով` հասցնելով այն 45 մլրդ դրամի: Նախատեսվում է նաև 11%-ով ավելացնել ընդհանուր ակտիվները:

«Ընդհանուր առմամբ 2011 թվականին Բանկը լուծել է իր արջև դրված զարգացման խնդիրները, հուսով եմ որ 2012 թվականին Բանկին կհաջողվի հասնել պլանավորված ցուցանիշներին նույնպես”- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Բյուջեի կազմման և հսկողության վարչության պետ` Հարություն Բաբայանը: