AM
5 Մարտ 2012 - 12:08 AMT

Իրանին հարվածելու մասին Բարաք Օբամայի հայտարարությունը բարձրացրել է նավթի գները

Նավթի համաշխարհային գները կրկին աճել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից հետո այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական ուժ կիրառել, որպեսզի դադարեցնի Իրանում միջուկային զենքի մշակումը:

Նյու Յորքում «սև ոսկու» գնորոշման վրա ազդեցություն ունի նաև Իլինոյսում նավթատարի փակումը, հաղորդում է Bloomberg-ը: