AM
6 Մարտ 2012 - 05:35 AMT

«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի այցից մի քանի օր անց մեկնում Սյունիք

Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: «Ժողովուրդը» գրում է, որ շաբաթ օրը Սյունիքի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը`քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Թերթը նաև պարզել է, որ այսօր էլ Սյունիքի մարզ է մեկնելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու նա վարչապետի հետ չէր մեկնել, այլ գերադասել է առանձին գնալ ու հանդիպել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, մնում է միայն կռահել: Թեև Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Աահակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այդ ամենի մեջ չկա որևէ արտառոց բան: «Սյունիքն էլ է մեր մարզերից, զարմանալու բան չկա, միշտ էլ այցեր լինում են»,-ասել է նա: