Apple-ի պլանշետի նոր տարբերակը, որի շնորհանդեսը ծրագրված է մարտի 7-ին, կստանա iPad HD անունը, այլ ոչ թե iPad 3, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ: Այդ մասին հաղորդում է CNet հրատարակությունը` հղում կատարելով իրազեկ աղբյուրներին:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, այս շաբաթ Apple-ը պետք է ներկայացնի երկար սպասված երրորդ սերնդի iPad-ը: Ենթադրվում է, որ Apple-ը սարքն օժտել է էկրանով, որն ընդունակ է արտացոլել 2048×1536 կետ` չորս անգամ ավելի, քան ընկերության նախորդ պլանշետները: Այդ դեպքում HD տարբերակումը կարող է ավելի քան հիմնավորված լինել: