«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, 50% զեղչ է հայտարարում բոլոր կանանց համար, ովքեր կօգտվեն ընկերության ծառայություններից մարտի 8-9-ին: Զեղչը գործելու է բոլոր ներհանրապետական ուղղություններում: «Այժմ գարնանային ուղևորությունները նշված օրերին կլինեն ոչ միայն հաճելի, այլ նաև ավելի էժան»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում երջանկություն և ուրախ գարնանային տրամադրություն:






