AM
6 Մարտ 2012 - 08:52 AMT

2011-ին «Յունիբանկն» իրականացրել է UNISTREAM 810,1 հազար դրամական փոխանցումներ

2011-ին UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի փոխանցումների քանակը կազմել է 7,1 մլն՝ անցած տարվա համեմատ ավելանալով 17 տոկոսով: «Յունիբանկը» հաշվետու շրջանում իրականացրել է UNISTREAM շուրջ 810,1 հազար դրամական փոխանցումներ 673 մլն դոլար գումարով: Դրամական փոխանցումների քանակը գերազանցել է անցած տարվա ցուցանիշը 8 տոկոսով, համակարգի շրջանառությունն ավելացել է գրեթե 13 տոկոսով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Այսօր հայկական շուկայում UNISTREAM բաժինը կազմում է շուրջ 50 տոկոս, պլանավորվում է ավելացնել բաժինը մինչև 80 տոկոս նախագծերի իրագործման հաշվին, որոնք ուղղված են հաճախորդների լոյալության բարձրացմանը: