AM
6 March 2012 - 10:15 AMT

Apple-ը iPad 3-ի հետ միասին կներկայացնի նաև Smart Cover պատյանի նոր տարբերակը

Մարտի 7-ին iPad 3 պլանշետի շնորհանդեսի ժամանակ, Apple-ը կներկայացնի նաև իր Smart Cover կոչվող պլանշետի պատյանի նոր տարբերակը։ Ինչպես գրում է iLounge պարբերականը, նոր Smart Cover-ը ոչ միայն էկրանն է պաշտպանելու, այլև պլանշետի ետևի մետալիկ մասը։

Առաջին Smart Cover-ը ընկերությունը ներկայացրել էր iPad 2-ի շնորհանդեսի ժամանակ 2011-ին։ Այն կաշվե է և ամրանում է պլանշետի կորպուսին մագնիսային միացման շնորհիվ։ Եվ Smart Cover-ը փակում է iPad 2-ի էկրանը, պլանշետը ավտոմատ կերպով անցնում է «քնի» ռեժիմի։

iLounge հրատարակության գաղտնի աղբյուրները, սակայն, չեն նշում, արդյո՞ք նոր Smart Cover պատյանը համատեղելի է լինելու նաև iPad 2-ի հետ։

Ըստ մամուլում առկա տարբեր լուրերի, iPad-ի երրորդ սերունդը ունենալու է Retina էկրան՝ 2048×1536 որոշմամբ, ինչը երկու անգամ մեծ է iPad 2-ից։ Այն համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ և սպասվում է, որ հագեցած է լինելու Siri ձայնային կառավարման համակարգով։ Ըստ որոշ հրապարակումների, հնարավոր է, որ այն սպասվող A6 պրոցեսորի փոխարեն հագեցած է լինելու A5X կոչվող պրոցեսորով, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կներկայացնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S: Լուրերը նաև նշում են, որ այն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։

Առաջին iPad պլանշետը թողարկվել է 2010-ի հունվարի 27-ին, իսկ iPad 2-ը ներկայացվեց 2011-ի մարտի 2-ին։