AM
6 March 2012 - 10:33 AMT

Գործարկվել է Facebook Messenger ծրագիրը Windows համակարգիչների համար

Facebook սոցիալական ցանցը գործարկում է Messenger ծրագիր Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար։ Այս մասին ընկերությունը հայտնում է մամլո հաղորդագրությամբ։

Messenger-ը, որը 3 ամիս աշխատում էր բեթա տարբերակով, այս շաբաթ հասանելի կլինի բոլորին։ Այն թույլ կտա շփվել, զրուցել Facebook ընկերեների հետ՝ առանց բրաուզերով սոցցանց մուտք գործելու։

«Անկախ նրանից, ձեր Facebook ընկերը օնլայն է բրաուզերով է, թե ծրագրով, դուք կարող եք չաթ անել նրա հետ Facebook Messenger-ի օգնությամբ»,-նշում են Facebook –ի նախագծողները։

Facebook Messenger-ով հնարավոր կլինի ոչ միայն զրուցել, այլև տեղեկանալ Facebook ծանուցումների մասին։

Նշենք, որ Facebook Messenger ծրագիրը կա նախագծված նաև iPhone և Android սմարթֆոնների համար։ Դրանք ընկերությունը թողարկել է 2011-ի օգոստոսին։

Facebook-ի ներկայացուցիչները Mashable տեխնոբլոգին գրել են, որ Messenger-ը նախագծվում է նաև Apple-ի Mac համակարգիչների համար, սակայն դեռ չի նշվում, թե երբ պատրաստ կլինի այդ տարբերակը։

Facebook սոցիալական ցանցը աշխարհի ամենախոշորն է՝ 850 միլիոն օգտագործողներով ողջ աշխարհից։