AM
7 March 2012 - 07:50 AMT

2012-ի մայիսից Nokia-ի Ovi Share ամպային ծառայությունը չի գործի

Nokia-ն 2012-ի մայիսին կդադարեցնի իր օնլայն ծառայություն Ovi Share-ի գործունեությունը։ Այն հանդիսանում է ամպային ծառայություն՝ լուսանկարների, տեսանյութերի և այլ ֆայլերի պահպանման համար։ Այս մասին ընկերությունը հայտնում է իր բլոգում։

Ըստ փորձագետների, ծառայության փակումը կապված է Nokia-ի և Microsoft-ի համագործակցությամբ՝ Nokia-ի ռազմավարության փոփոխության հետ։ Քանի որ բոլոր այն սմարթֆոնները, որոնք աշխատում են Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգով, նրան միացված են Microsoft SkyDrive ամպային ծառայությամբ, որի ֆունկցիաները նման են Ovi Share-ին։

Մայիսի 31-ին Ovi Share-ը կփակվի, որոշ ժամանակ անց էլ այնտեղ առկա բոլոր տվյալները կջնջվեն։ Մինչև մայիսի 30-ը օգտագործողները հատուկ ֆունկցիայի միջոցով կարող են ներբեռնել իրենց վերբեռնած բովանդակությունը Ovi Share-ի արխիվից։

Ընդհանրապես Ovi բրենդից ընկերությունը ամբողջովին կհրաժարվի 2012-ին վերջում՝ փոխարինելով դրանք Nokia բրենդի ներքո։