AM
7 Մարտ 2012 - 08:25 AMT

ԱՄՆ պատրաստվու՞մ է պատժել արտասահմանյան բանկերին` Իրանի հետ համագործակցելու համար

Վաշինգտոնը նախապատրաստում է օրինագիծ, որի ընդունման դեպքում ԱՄՆ-ում հաշիվներ ունեցող արտասահմանյան բանկերը ստիպված կլինեն զեկուցել իրանական ֆինանսական կառույցների հետ գործողությունների մասին, հայտարարել են կոնգրեսում:

«Մենք կասկածներ ունենք, որ եվրոպական և ասիական բանկերը թաքցնում են իրենց տրանզակցիաները, որոնք պատժամիջոցների կողմնակից են և արդյունքում, և չունեն համապատասխան ինֆորմացիա` այդ բանկերին պատժելու համար»,-անանունության հիման վրա հայտարարել է կոնգրեսի անդամի օգնականը:

Համաձայն օրինագծի, արտասահմանյան բանկերը, որոնք հաշիվներ ունեն ԱՄՆ-ում, ստիպված են լիելու զեկուցել Իրանի հետ ցանկացած օպերացիաների մասին: Խոսքը ոչ միայն բանկային, այլ նաև ցանկացած ծառայությունների մասին է: