Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի էներգետիկայի նախարարությունը մարտի 7-ին Երևանում «Հայաստանում կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագրի» վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է բանկի` Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի` Հայաստան կատարած այցի շրջանակներում, որի նպատակը Հայաստանի տնտեսության և երկրում ՎԶԵԲ դերի մասին թարմ տեղեկատվություն ստանալն է:
Ինչպես հայտնել են բանկի մամլո ծառայությունից, այցը կայացել է ՎԶԵԲ 2012-2015թթ. ռազմավարության շրջանակներում, որում հաստատվում է բանկի անխախտ որոշումը` նպաստելու երկրի կայուն զարգացմանը, ֆինանսական սեգմենտի և մասնավոր սեկտորի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Ինչպես լրագրողներին է հաղորդել ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, ստորագրված հուշագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում հայկական ընկերություններում, ինչպես նաև բնակելի ֆոնդերում հետագա ֆինանսավորման հատկացման նպատակով հնարավոր էներգախնայման գնահատման վերաբերյալ աշխատանքներ կիրականացվեն:






