AM
8 Մարտ 2012 - 12:29 AMT

Էներգետիկ անվտանգությունն ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա

Էներգետիկ անվտանգությունը ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման կարծիք են հայտնել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը «Ֆիգարոյում» այսօր հրապարակված հոդվածում:

«Դաժան իրականությունն այնպիսին է, որ Եվրոպան ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում, քան արտադրում է և մենք ստիպված ենք ներկրել այն: Հարցն այն չէ, ներկրել թե չներկրել, այլ այն է, թե ումից գնել: ԵՄ-ին մի ծրագիր է հարկավոր, որը կերաշխավորի եվրոպական երկրների անխափան մատակարարումը էներգակիրներով»,-ասել են ԵՄ ներկայացուցիչները: