AM
8 March 2012 - 12:31 AMT

Microsoft-ը ստեղծել է ուսի վրա կրելի պրոեկտոր

Microsoft ընկերությունը ստեղծել է կրելի մուլտիսենսորային պրոեկտոր, որն ամրացվում է մարդու ուսին։ Պրոեկտորը, Windows Phone-ի նման, գրաֆիկական ինտերֆեյս է ցույց տալիս պատին, թղթին կամ ձեռքի ափին, գրում է geek.com-ը։

Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է պրոեկտորն աշխատում գրաֆիկական ինտերֆեյսի հետ։ Մատով ստեղծված գրաֆիկական ինտերֆեյսին դիպչելով, ընդունվում են հրամանները՝ Kinect-ի պես՝ որոշելով պատկերի խորությունը։

Microsoft-ը հույս ունի, որ կրելի պրոեկտորը հնարավոր կլինի դարձնել ավելի փոքր չափի սարք։