AM
9 March 2012 - 09:13 AMT

Twitter-ը 2012-ին նոր հնարավորություններ կավելացնի բրենդերի էջերի համար

Twitter միկրոբլոգային հարթակը մինչև տարեվերջ օպտիմիզացնելու է ապրանքանիշների հաշիվները (account)` թույլ տալով նախագծողներին ավելացնել էլեկտրոնային կոմերցիայի տարրեր, մրցումներ և անգամ տոտալիզատորներ։ Այս մասին հաղորդում է AdAge-ը` հղելով իր աղբյուրներին։

Այն բոլոր թարմացումները, որը Twitter-ը նախատեսում է գործարկել 2012-ին հնարավորություն կտա ընկերություններին բարձրացնելու օգտագործողների հետաքրքրությունը ապրանքանիշի էջի նկատմամբ։

Սակայն այս գալիք փոփոխությունների վերաբերյալ լուրի մասին Twitter-ը դեռևս չի տարածում ոչ մի մեկնաբանություն։

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին Twitter-ը գործարկեց ապրանքանիշների նոր ինտերֆեյս և հնարավոր դարձրեց փոխել էջի ֆոնային նկարը և ևս մի քանի հնարավորություններ ավելացրեց։

Ըստ eMarketer վերլուծական ընկերության տվյալների` Twitter-ի եկամուտը 2012-ին կկրկնապատկվի` հասնելով 259 միլիոն դոլարի։