AM
9 March 2012 - 09:45 AMT

Հզոր բռնկումը «կուրացրել» է «Վեներա-Էքսպրես» զոնդի աստղային հաղորդիչները

Նախօրեին Արևի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը շարքից դուրս է բերել «Վեներա-Էքսպրես» եվրոպական զոնդի աստղային հաղորդիչները: Այդ մասին հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը:

«Վեներա-Էքսպրես» զոնդը զգացել է Արևի ազդեցությունը դեռ մարտի 7-ին: Արդեն չորեքշաբթի վաղ առավոտյան «կուրացել են» սարքի աստղային հաղորդիչները, որոնք ապահովում են նրա կողմնորոշման և տարածության մեջ դիրքի վերահսկողությունը վառ աստղերի դիրքրին հետևելու օգնությամբ:

Այժմ «Վեներա-Էքսպրեսի» կառավարման խումբն աշխատում է սարքերի աշխատունակության վերականգնման վրա: