ԱՄՆ արդարադատության նախարարությունը զգուշացրել է Apple-ին և ևս 7 խոշոր ընկերությունների հնարավոր դատական հայցերի մասին՝ կապված վերջիններիս՝ էլեկտրոնային գրքերի արժեքները բարձրացնելու մենաշնորհային գործարքի հետ։
Reuters-ի գաղտնի աղբյուրները նշում են, որ խոսքը գնում է հետևյալ ընկերությունների մասին՝ Simon & Schuster, Lagardere SCA's, Hachette Book Group, Pearson Plc's, Penguin Group, HarperCollins Publishers և Macmillan։
ԱՄՆ-ի և Եվրամիության հակամենաշնորհային գրասենյակները փորձում են միասնական ջանքերով պարզել, արդյո՞ք էլգրքեր հրատարակողները մեղավոր են և արդյո՞ք Apple-ը մեղավոր է այդ շուկայում գների կարգավորման հարցում։
Նշենք, որ 2011-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ սկսել է էլգրքեր թողարկողների հակամենաշնորհային հետաքննությունը։






