Ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում կկայանա Կոմիտասի արձանի բացումը: 6 մետր բարձրությամբ բրոնզե քանդակի պատրաստման համար պահանջվել է մոտ 300 հազար եվրո: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հուշարձանը կանգնեցնելու մտահղացումը ծագել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, սակայն նախագիծը սկսել է կյանքի կոչվել 2001 թվականից` Փարիզի քաղաքային իշխանությունների հավանությանն արժանանալուց հետո: