AM
10 Մարտ 2012 - 06:19 AMT

Moody’s գործակալությունը պաշտոնապես հայտարարել է. Հունաստանի վարկային վարկանիշը մնում է ամենացած մակարդակում

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ Հունաստանի վարկային վարկանիշը ներկա պահին մնում է C՝ ամենացածր մակարդակում:

Moody's դասակարգման համաձայն, C վարկանիշի պարտքային պարտավորություններն ամենացածր վարկանիշով արժեթղթերն են և գտնվում են դեֆոլտի վիճակում: Վարկանիշը նվազեցնելու մասին որոշումն ընդունվել է 2012-ի մարտի 2-ին: Հունաստանը մինչև 2012-ի մարտի 24-ը երկարացրել է ներդրողների համար թղթերի ներկայացման ժամկետը, որոնց պատկանում են նրա արժեթղթերը