AM
10 Մարտ 2012 - 08:12 AMT

Վրաստանի մայրուղային գազատարի վնասվածքի պատճառով դադարեցվել է գազի առաքումը Հայաստան

Երեկ երեկոյան Վրաստանի մայրուղային գազատարի վնասվածքի պատճառով դադարեցվել է ռուսական գազի առաքումը Հայաստան, լրագրողներին է հայտնել Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Խետագուրին ու Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանջգավան պատահարի վայրում են գտնվում:

Ըստ նախարարի, գազամուղի 114-րդ կմ վնասվել է գազատարի կցակարը, որը սողանքի հետևանք է:

«Բանվորներն արդեն սկսել են աշխատանքները և մինչ երեքշաբթի վնասվածքը կվերացվի»,-ասել է նա: