Մինչև 2012-ի վերջը Twitter-ն ապրանքանիշերի էջերի համար հասանելի նոր գործառույթներ կներմուծի, որոնք այն ավելի նման կդարձնեն Facebook սոցիալական ցանցին, հաղորդում է AdAge.com-ը: Ապրանքանիշերը կարող են Twitter-ի օգնությամբ իրականացնել ինտերնետ-առևտուր, կազմակերպել մրցույթներ և տոտալիզատորներ: Նոր գործառույթները հասանելի կլինեն միայն ապրանքանիշերի էջերի համար:
Ինչպես գրում է AdAge-ը, ընդլայնված գործառույթները ծառայությունը նման կդարձնեն ոչ միայն Facebook-ին, այլ նաև Twitter-ը կվերածեն վայրից, որտեղ հավաքվում են հղումներ անցում կատարելու համար, ինքնուրույն մեդիայի, որտեղ օգտագործողը ժամանակ կանցկացնի: Էլեկտրոնային կոմերցիայի ներմուծումը հեռանկարային ճյուղ կդառնա ծառայության զարգացման համար, քանի որ Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին Square ընկերության գործադիր տնօրենն է, որը զբաղվում է բջջային վճարումներով: Տվյալ պահին Twitter-ում ապրանքանիշերի էջերի գործառույթներից օգտվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Coca-Cola, Pepsi, Nike, McDonald's, American Express և այլն:
Չնայած գովազդային հնարավորությունների զարգացմանը՝ Twitter-ում ծառայությունը շարունակում է վնասաբեր լինել: Gawker տվյալներով, 2011-ի հունվարից ապրիլ ընկած շրջանում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23,8 մլն դոլար, իսկ ծախսը՝ 25,8 մլն: