Microsoft-ի ինժեներները նախագծելու են սենսորային էկրան, որն 100 անգամ ավելի զգայուն է լինելու ժամանակակից էկրաններից։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։
Գոյություն ունեցող սենսորային էկրաններին դիպչելու և պատկերի փոփոխության այդ կարճ ակնթարթը կազմում է 100 միլիվայրկյան։ Հետազոտողներն իրենց առջև խնդիր են դրել կրճատել այդ ակնթարթը մինչև 1 միլիվայրկյան։
Ինչպես նշում են Microsoft-ի նախագծողները, ապագա էկրանների առավելությունը լինելու է «իրականության նմանությունը»։ 1 միլիվայրկյանի շնորհիվ օգտագործողը կարող է զգալ, որ նկարում է էկրանին մատով և ոչ թե մատիտով թղթին։
Սենսորային էկրանների նախագծմամբ կզբաղվի Microsoft Research լաբորատորիան։ Սակայն նախագծողները դեռևս չեն կարող ասել, թե երբ կհասնեն 1 միլիվայրկյան արդյունքի։
Նշենք, որ Microsoft-ը չի զբաղվում էկրանների արտադրությամբ, այլ հակառակը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։