AM
12 March 2012 - 08:30 AMT

Հզոր մագնիսական փոթորիկը չի վնասել ռուսական ռազմական տիեզերական սարքերը

Վերջին 7 տարում ամենախոշոր գեոմագնիսական փոթորիկը չի վնասել ռուսական ռազմական տիեզերական սարքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, գեոմագնիսական փոթորկումների ժամանակ հրթիռային հարձակման նախազգուշացման ցամաքային համակարգերը, հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, տիեզերական տարածքի վերահսկման համակարգերը պահպանել են աշխատունակությունը հաստատված ռեժիմում:

Փոթորկի ժամանակ մարտական հաշվարկների անձնակազմի ինքնազգացողության վատթարացում չի գրանցվել:

Մարտի 8-ի երեկոյան սկսված գեոմագնիսական փոթորիկների ապտճառը արևային պլազմայի արտանետումն է, որով ուղեկցվել է մարտի 7-ի հզոր ռենտգենային բռնկումը: