AM
12 March 2012 - 09:16 AMT

Այսօր աշխարհը տոնում է Ինտերնետում խոսքի ազատության օրը

Մարտի 12-ին ողջ աշխարհը տոնում է Ինտերնետում խոսքի ազատության օրը (խոսքի ազատության օրը)։ Առաջին անգամ այս տոնը նշվել է 2008-ին «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից, որը գործում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո։

Այս տոնը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել ինտերնետում խոսքի ազատության խնդրի վրա։

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է Փարիզում 1985-ին։ Նպատակն է՝ պայքարել ինտերնետում գրաքննության դեմ, լրագրողների խոսքի ազատության համար։ Ամեն տարի ընկերությունը հրապարակում է «Ինտերնետի թշնամի» երկրների ցուցակը։