ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան իր կարծիքն է հայտնել Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի արդիականացման վերաբերյալ` կասկածելի անվանելով այս և բազմաթիվ այլ ռազմավարական ծրագրեր (ԱԷԿ նոր բլոկի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը):
«Ի՞նչ պետք է ծանր քիմիական արտադրություն ունենալ քաղաքի կենտրոնում»,-ասել է նա մարտի 12-ին Երևանում: Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանի` այս նախագծի իրականացման համար ներկայացված հայտի բավարարման դեպքում, ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից կտրամադրվեն 400 մլն դոլարի միջոցներ:






