AM
13 March 2012 - 05:16 AMT

Instagram ֆոտոծառայությունը շուտով կթողարկի Android տարբերակը

Instagram ֆոտոծառայությունը շուտով առավել հասանելի կլինի ու կթողարկվի նաև Android բջջային հարթակի համար:

Android-ի համար նախատեսված Instagram-ը ներկայումս գտնվում է փակ թեստավորման փուլում, հայտնում է Mashable տեխնոբլոգը՝ հղում անելով ծառայության համահիմնադիր Քեվին Սիսթրոմի խոսքերին:

«Որոշ չափով Android հավելումը iOS-հավելումից լավն է: Այն խելահեղ է»,- Սիսթրոմի խոսքերն է մեջբերում Mashable-ը:

Instagram-ը սոցիալական հնարավարություններ ունեցող ֆոտոսերվիս է: Հավելումը, որի միջոցով լուսանկարները ներբեռնվում են ինտերնետ, ունի ֆոտոխմբագրի ֆունկցիաներ՝ օգտատերերին հասանելի են այն ֆիլտրերը, որոնք թույլ են տալիս տարբեր գեղարվեստական էֆեկտների հասնել:

Ներկայումս Instagram-ը հասանելի է միայն iPhone-ին ու Apple-ի այլ բջջային սարքերին, որոնք աշխատում են iOS օպերացիոն համակարգով:

Instagram-ը թողարկվել է 2010թ. հոկտեմբերին: Ներկայումս Instagram-ից օգտվում է շուրջ 27 մլն մարդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, Instagram-ը պատրաստվում է նոր ներդրումներ ներդնել 40 մլն դոլարի չափով՝ ընկերությունը գնահատվում է 500 մլն դոլար: